Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:20

Երևանում անցկացվում է «Հանուն անտառների. գլոբալ ջանքերը և Հայաստանը» խորագրով համաժողովը

Երևանում անցկացվում է «Հանուն անտառների. գլոբալ ջանքերը և Հայաստանը» խորագրով համաժողովը

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Երևանում անցկացվում է «Հանուն անտառների. գլոբալ ջանքերը և Հայաստանը» խորագրով համաժողովը։ Համաժողովը կազմակերպվել էր «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի և Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հակոբյան» բնապահպանական կենտրոնի նախաձեռնությամբ։

Համաժողովին մասնակցել են անտառվերականգնման ոլորտի համաշխարհային առաջատար մասնագետներ,ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ և այն։

Համաժողովի նպատակն է նպաստել Հայաստանի հանձնառությանը՝ կրկնապատկելու երկրի անտառային մակերեսը մինչև 2050 թվականը, ինչպես նաև բաց և ակտիվ քննարկումներ ծավալել աշխարհում անտառների պահպանության և վերականգնման խնդիրների շուրջ:

Համաժողովի շրջանակներում ելույթ ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում շեշտեց, որ անտառների պահպանումն ու վերականգնումը ՀՀ կառավարության գործունեության առաջնահերթություններից է:

«Մեր երկիրն արդեն տևական ժամանակ է, ինչ կանգնած է անտառային տարածքների կենսունակության անկման մարտահրավերի առաջ: Այս բացասական երևույթն ի հայտ է եկել մեր երկրի անկախության առաջին իսկ տարիներին առաջացած մի շարք խնդիրների պատճառով՝ մասնավորապես էներգետիկ ոլորտում:

Հետագայում այդ ամենին միացել է նաև կլիմայի գլոբալ փոփոխության միտումը»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը ընդգծել է նմանատիպ միջոցառումների հաճախակի անցկացման կարևորությունը՝մտքերի փոխանակման և միջազգային փորձի ուսումնասիրման տեսանկյունից՝ հավելելով, որ համաժողովը միավորում է ոլորտի համաշխարհային մասնագետներին, որոնցից շատ բան կա սովորելու:

Հայաստանի ամերիկյան համալսարանի Հակոբյան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը նշեց, որ Հայաստանում անտառների պահպանումը, ինչպես նաև նոր անտառների տնկումը շատ կարևոր խնդիր է։

««Էյ Թի Փի» ծրագիրը փորձում է կայունություն ապահովել տեղական էկոհամակարգերի ոլորտում: Վերջին տարիներին Հայաստանում հազարավոր հա ծառեր են տնկվել, ստեղծվել են հարյուրավոր աշխատատեղեր և մի շարք երեխաներ կրթվել են անտառի վերականգնման մասին գիտելիքներով»,- ասաց Ամիրխանյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+