Human Rights Watch-ը կարծիք է հրապարակել Ադրբեջանի ոստիկանության կողմից Բաքվում տեղի ունեցած խաղաղ ակցիաները բռնի կերպով ցրելու վերաբերյալ։
Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրենի տեղակալ Գեորգի Գոգիան հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարությունը կրկին անտեսում է խաղաղ ակցիաներ իրականացնելու քաղաքացիների իրավունքները:
Գոգիան նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն ձերբակալվածներին և քննության առնեն իրավապահների կողմից կոշտ մեթոդների կիրառումը քաղաքացիների նկատմամբ:
Նշենք, որ Ադրբեջանի ոստիկանությունն օրեր առաջ բռի կերպով ցրել է Բաքվում իրականացվող խաղաղ ակցիաները: Համաձայն Rights Watch-ի տարածած հաղորդագրության՝ Բաքում ձերբակալվել են և ծեծի են ենթարկվել բազմաթիվ ընդդիմադիրներ և քաղակտիվիստներ:
Ձերբակալվածների թվում է նաև «Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







