Արցախի Հանրապետությունից տեղահանված բնակիչները շարունակում են իրենց բողոքի ակցիաները։ Այս անգամ նրանք հերթական բողոքի ակցիան անցկացնում են Կառավարության շենքի դիմաց։ Նրանք հավաքվել են կրկին բարձրաձայնելու իրենց խնդիրների մասին։
Նշենք, որ արցախցիները պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացրել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առաջ, ՌԴ-ի, Ֆրանսիայի դեսպանատների մոտ։ Արցախից տեղահանվածներն ակցիաներ են անցկացրել նաև ՀՀ ԱԳՆ շենքի դիմաց։
Արցախցիները պահանջում են, որպեսզի իրենց փախստականի կարգավիճակ տրամադրեն։
Բողոքի ակցիայի մասնակիցները նաև մատնանշում են, որ իրենց բնակարանների հարցը լուծված չէ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







