Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:48

Ռեանիմանիա․ անիմացիոն ֆիլմերի փառատոնը մեկնարկել է

Ռեանիմանիա․ անիմացիոն ֆիլմերի փառատոնը մեկնարկել է

«Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 11-րդ միջազգային փառատոնը մեկնարկել է։ Այս տարի փառատոնին ներկայացվել են ավելի քան 350 լիամետրաժ ու կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր՝ աշխարհի տարբեր երկրներից: Դրանցից ընտրվել են լավագույն 100-ը։ Հենց դրանք էլ հոկտեմբերի 24-29-ը կմրցեն 5 հիմնական անվանակարգերում:
«Հայ հանդիսատեսի համար փառատոնի ընթացքում ամեն ինչ անակնկալ է լինելու։ Այս օրերին Հայաստան են ժամանելու աշխարհահռչակ ռեժիսորներ, կինոյի մասնագետներ՝ այդ թվում «Վան Գոգի կրքերը» ֆիլմի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, օսկարակիր Հյու Վելչմանը։ 2017 թվականին նրա այս լիամետրաժ անիմացիոն ֆիլմը համաշխարհային ուշադրության արժանացավ։ Փառատոնի փակման ժամանակ Վելչմանը անակնկալ է պատրաստել․ իր դեռ ոչ մի տեղ չցուցադրված ֆիլմից մի քանի կադրեր է ցուցադրելու այստեղի հանդիսատեսի համար», -մանրամասնեց փառատոնի հիմնադիր նախագահ, ծնունդով սիրիահայ Վրեժ Քասունին։
Նրա փոխանցմամբ՝ փառատոնի փակման արարողության ժամանակ նաև հայտնի են դառնալու այն երկու երիտասարդների անունները, որոնք դեռևս սեպտեմբերին մասնակցել են «Ռեանիմանիա 2019»-ի ֆիլմերի մասին գրվող քննադատական հոդվածների մրցույթին։ Մրցանակը լինելու է դեպի Շտուտգարտ ճամփորդությունը, որտեղ հնարավորություն կունենան ներկա լինել միջազգային անիմացիոն կինոփառատոն 2020-ին։

Նշենք, որ փառատոնի ժյուրիի ցանկում ընգդրկված են տեղացի և արտասահմանցի հայտնի ռեժիսորներ ու պրոդյուսերներ։ «European Animation Awards»-ի գործադիր տնօրեն, հայտնի պրոդյուսեր Ժան Պոլ Քոմինը Armenia Today-ի հետ զրույցում հիշեց երեք տարի առաջվա այցը Հայաստան «Ես տպավորված եմ։ Ինձ համար շատ հաճելի է կրկին այստեղ վերադառնալ։ Ինձ դուր է գալիս երևանյան մթնոլորտը, նաև ուտելիքն ու գինին։ Ինչ վերաբերում է այս փառատոնին, կարող եմ ասել, որ ֆիլմերի ընտրությունը շատ լավ է արված։ Անիմացիոն ֆիլմերի փառատոնները շատ կարևոր են նաև Հայաստանի համար, քանի որ գիտենք՝ այս ֆիլմերի տարածվածությունը մի փոքր ցածր է՝ համեմատած այլ ժանրի ֆիլմերի հետ»։
Աննա Կոստանյան

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+