Հոկտեմբերի 24-26-ը Երևանի և Թբիլիսիի քաղաքապետարանների համագործակցությամբ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվում են թումանյանական օրեր: Հայ մեծ գրող, բանաստեղծ, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված մշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիում է:
Երևանյան պատվիրակության անդամներն այցելել են Թբիլիսիի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցի: Այնուհետ Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի ուղեկցությամբ ծանոթացել են Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի, կրթության և երիտասարդության կենտրոնի գործունեությանն ու պայմաններին:
Երևանյան պատվիրակության անդամները այցելել են նաև Թբիլիսիի հայ գրողների ու հասարակական գործիչների պանթեոն և ծաղիկներ են խոնարհել հայ մեծերի շիրիմներին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







