Աշխարհահռչակ երաժիշտ, System of a Down ամերիկյան ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ծնվել է Լիբանանում, իսկ մինչ այդ իր ընտանիքը, փրկվելով թուրքական ոճիրից, փախել էր Արևմտյան Հայաստանից։
«Ես մեծացել եմ ցեղասպանության մասին պատմություններով շրջապատված: Իմ պապիկն ու տատիկը վերապրել են ցեղասպանությունը: Մայրական կողմից պապս տեսել է, թե ինչպես իր աչքի առջև սպանում են եղբորն ու հորը: Նա ապաստան է գտել Հունաստանում, որտեղ սովից կորցրել է տեսողությունը: Մայրական կողմից իմ տատիկին փրկել է թուրք քաղաքապետը»,- պատմել է Սերժ Թանկյանը
РУСАРМИНФО-ն հրապարակում է կատարել, որով անդրադարձ է կատարվում հայտնի հայերի՝ ցեղասպանություն վերապրած նախնիների պատմություններին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







