Հայաստանում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կավելանա 2020թ. հուլիսի 1-ից: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կավելանա՝ հասնելով 300 հազար դրամ:
«Գործող կարգով առաջին և երկրորդ երեխաների համար այս պահին սահմանված է 50 հազար և 150 հազար դրամ, բայց այդ թվերը կավելանան»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետը նշել է, որ կավելանա նաև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը՝ այժմյան 18.000 դրամի փոխարեն դառնալով 25.500 դրամ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







