Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով այս տարվա ապրիլի 9-ին Երևանի մաքսատնից աշխատանքից ազատված աշխատակիցը կրկին աշխատանքի է ընդունվել։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հրահանգել է Հայկ Մարտիրոսյանին կրկին ծառայության ընդունել ՊԵԿ համակարգում։
«Կարծում եմ՝ այս ժամանակահատվածը բավարար էր բոլորիս համար՝ տվյալ իրավիճակի վերաբերյալ պատշաճ հետևություններ անելու համար»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։
«Ապրիլից այս կողմ բազմիցս համոզվել եմ, որ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի նկատմամբ վերաբերմունքի ստանդարտներ սահմանելու խնդիր կա. սկսած պետական դրոշի տեխնիկական ստանդարտներից (ինչպիսին պետք է լինի հանդիսավոր միջոցառմանը տեղադրված պետական դրոշը, աշխատանքային միջավայրում տեղադրչված դրոշը, բացօթյա տեղադրված պետական դրոշը և այլն) վերջացրած նրա տեղադրման արարողությունով ու նրա նկատմամբ վերաբերմունքով: Առաջիկայում պատրաստվում եմ այս թեմայով կոնկրետ հանձնարարություններ տալ»,- ասված է Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքյան գրառման մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







