«Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շենքում պայթուցիկ սարքի տեղադրված լինելու մասին տեղեկությունները կեղծ են եղել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԻՆ արտակարգ իրավիճակների արձագանքման խմբի պետ Տիգրան Կոստանյանը։
Տիգրան Կոստանյանը նշել է, որ ԱԻՆ աշխատակիցները շուրջ երկու ժամ հետախուզական աշխատանքներ են իրականացրել և որևէ պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի կենտրոնում գտնվող «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության ջոկատները՝ վարժեցված շների օգնությամբ՝ փնտրելու հնարավոր պայթուցիկ սարքը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







