Շնորհակալ եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին Հայոց ցեղասպանությունը պատշաճ կերպով բնութագրելու համար` ի հիշատակ իմ նախնիների և նրանց բոլոր զոհված հարազատների։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը՝ անդրադառնալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշմանը։
Սերժ Թանկյանը նշել է, որ ցեղասպանությունը երբեք չպետք է օգտագործվի քաղաքական նպատակահարմարության կամ բռնապետին ավելի շատ ուղղաթիռներ վաճառելու համար:
«Հաջորդը Սենատի բանաձևն է»,- գրել է Թանկյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ քվեարկեց 405-ը, դեմ՝ 11-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







