Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:46

Շարքային քաղաքացիների կյանքում ոչինչ չի փոխվել․ Գևորգ Պետրոսյան

Շարքային քաղաքացիների կյանքում ոչինչ չի փոխվել․ Գևորգ Պետրոսյան

«Որոշում կայացնելով գիշերօթիկ դպրոցները փակելու մասին ՝ կառավարությունը փոխարենը ոչինչ չի առաջարկել»։ Այս մասին հոկտեմբերի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն խորհրդարանական խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը՝ մեկնաբանելով գիշերօթիկ դպրոցների փակման մասին կառավարության որոշումը, որն ընդունվել էր հոկտեմբերի 31-ի նիստում ։

«Հասկանալի է, որ ոչ մի ծնող չի ցանկանա իր երեխաներին գիշերօթիկ դպրոց տալ, բայց շատերը պարզապես ստիպված են դա անել՝ ելնելով իրենց սուղ նյութական հնարավորություններից։ Եվ ի՞նչ պետք է անեն այդ մարդիկ» — հռետորական հարց հնչեցրեց պատգամավորը։

«Կարևորագույն մասնագիտությունների ներկայացուցիչները ՝ բժիշկներ, ուսուցիչներ, փրկարարներ, մեր երկրում բառացիորեն կոպեկ են ստանում։ Նրանք փրկում են մեր կյանքը, տալիս են կրթություն մեր երեխաներին, սակայն պետությունը, ըստ ամենայնի, այնքան էլ չի գնահատում նրանց աշխատանքը։ Միևնույն ժամանակ, անընդհատ բարձրացնում են նախարարների աշխատավարձերը, այն դեպքում, երբ նրանք այսպես թե այնպես բարձր են վարձատրվում։ Դա բացարձակապես թերի տրամաբանություն է», — հայտարարել է Պետրոսյանը ։

Պատգամավորի կարծիքով ՝ նոր իշխանության գալուց հետո երկրում որևէ դրական փոփոխություն այդպես էլ տեղի չի ունեցել։ «Համենայնդեպս շարքային քաղաքացիների կյանքում ոչինչ չի փոխվել, հակառակը՝ ակնհայտ հետընթաց է ։ Ավելի լավ են սկսել ապրել միայն նրանք, ովքեր ժամանակին Փաշինյանի հետ քայլել են լ Երևանից Գյումրի և հակառակ ուղղությամբ», — եզրափակեց Գևորգ Պետրոսյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+