Ինչպես փոխանցում է ԱԻՆ-ը, Հանրապետության առանձին շրջաններում նոյեմբերի 1-ին սպասվում է թույլ անձրև:
Մայրաքաղաք Երևանում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև +7 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +23 աստիճանի:
Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -2 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +15 աստիճան տաքության:
Տավուշի մարզում, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում, Արարատում, Արմավիրում, Սյունիքի հովտային շրջաններում և Արցախում ջերմաստիճանը գիշերը +4 աստիճանից ցերեկը կհասնի մինչև +22 աստիճան տաքության: Լոռու մարզում ջերմաստիճանը գիշերը 0 աստիճանից ցերեկը կհասնի մինչև +14 աստիճանի:
Հանրապետության այն շրջաններում, որոնք ծովի մակերևույթից բարձր են 1700 և ավելի մետր, կտեղա առաջին ձյունը:
Քամին հյուսիս-արևմտյան է՝ 3-8 մ/վ արագության, իսկ արդեն նոյեմբերի 2-ին սպասվում է քամու ուժգնացում՝ պոռթկումների ժամանակ 15-20 մ/վ արագության։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







