Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Կոբի-Գուդաուրի հատվածում տեղացած ձյան պատճառով կցորդիչով ավտոմեքենաների երթևեկությունը ժամանակավորապես արգելված է: Այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանի Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։
Համաձայն հայտարարության՝ ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կարգավորվում է պարեկային ոստիկանության անձնակազմերի կողմից։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քաղաքացիներին հորդորում է պահպանել պարեկային ոստիկանության հրահանգներն ու ճանապարհային երթևեկության կանոնները։
Ճանապարհային դեպարտամենտի տվյալներով ՝ մայրուղու մնացած հատվածներում երթևեկությունն ազատ է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







