Հանրապետության տարածքում նոյեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին փոխանցում է ԱԻՆ-ը:
Մայրաքաղաք Երևանում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև +1 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +17 աստիճանի:
Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -5 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +15 աստիճան տաքության:
Տավուշի մարզում, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում, Արարատում, Արմավիրում, Սյունիքի հովտային շրջաններում և Արցախում ջերմաստիճանը գիշերը 0 աստիճանից ցերեկը կհասնի մինչև +17 աստիճան տաքության: Լոռու մարզում ջերամաստիճանը գիշերը 0 աստիճանից ցերեկը կհասնի մինչև +20 աստիճանի:
Քամին հարավ-արևելյան է՝ 3-8 մ/վ արագության:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-9-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







