Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:43

S7 Airlines-ը չեղարկել է թռիչքները դեպի Հայաստան

S7 Airlines-ը չեղարկել է թռիչքները դեպի Հայաստան

«S7 Airlines-ը չեղարկել է միջազգային թռիչքները մի շարք ուղղություններով՝ ստեղծված իրավիճակի պատճառով»։ Այս մասին հաղորդվում է ավիաընկերության կայքում։

Նշվում է, որ մինչև ապրիլի 30-ը ներառյալ չեղարկվել են չվերթները դեպի Եվրոպա (Ավստրիա, Բուլղարիա, Գերմանիա, Հունաստան, Իսպանիա, Իտալիա, Կիպրոս, Մոլդովա, Ֆրանսիա) և դեպի ԱՊՀ մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստան, Ադրբեջան, Ղրղզստան, Տաջիկստան, Մոլդովա։

Մասնավորապես, ավիաընկերությունը չեղարկել է դեպի Հայաստան հետևյալ չվերթները.

— Միներալնիե Վոդի-Երևան- Միներալնիե Վոդի, S7 6437 / S7 6438.
— Նովոսիբիրսկ — Երևան — Նովոսիբիրսկ, S7 5591 / S7 5592.
— Կրասնոդար — Երևան — Կրասնոդար, S7 6417 / S7 6418.
— Մոսկվա — Գյումրի — Մոսկվա, S7 3215 / S7 3216.

Ավելի վաղ՝ մարտի 3-ին, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի տեղեկատվության համաձայն, ռուսական S7 Airlines ավիաընկերության կողմից շահագործվող A320 օդանավն ուղղություն էր վերցրել դեպի Երևանի «Զվարթնոց» օդանավակայան։ Ինքնաթիռի ժամանումից մի քանի ժամ առաջ, երբ այն դեռ ռուսական օդային տարածքում էր, պարզվել է, որ այս օդանավը խնդիրներ ունի թռիչքների անվտանգության հետ կապված փաստաթղթերի հետ։ Այս առնչությամբ ավիաընկերության որոշմամբ ինքնաթիռը վայրէջք է կատարել Միներալնիե Վոդիում, որից հետո ժամանել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայան և Երևանի օդանավակայանից օդ չի բարձրացել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+