Հայաստանի Հանրապետության Կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 7-ին կայացած նիստում, հավանություն տվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2019 թվականին 42 մլն 166 հազար դրամ հատկացնելու առաջարկությանը:
Նախատեսվում է նշված ֆինանսական միջոցներն ուղղել «Ուսուցչի օրվա» առթիվ հանրակրթական ուսումնական հաստատությունների դաստիարակներին խրախուսելուն և այլ ծրագրեր իրականացնելուն։
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ այս նախագծով ցանկանում են համակարգիչներ տրամադրել լավագույն ուսուցիչներին:
«Այս գումարը նախկինում տրամադրվում էր պահուստային ֆոնդի միջոցների հաշվին, այժմ այն կտրամադրվի բյուջեից»,- նշեց Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ խոսքը 77 ուսուցչի, դաստիարակի և տնօրենի մասին է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







