Երևան կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարը հարգանքի տուրք է մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ցեղասպանության զոհերի հիշատակին և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-ից 11-ը պաշտոնական այցով Հայաստանում է։Այցի շրջանակում ՌԴ արտգործնախարարը հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին, նախատեսվում է հանդիպում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







