Երևանում Նոյեմբերի 10-13-ը անցկացվում է «Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով-ցուցահանդես», որը կազմակերպել են Հնդկաստանի կառավարությունը, Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունը և Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարարության հիմնած Դեղերի արտահանումը խթանող խորհուրդը (PHARMEXCIL-Pharmaceuticals Export Promoution Council)։ Հնդկաստանի մի շարք առաջատար դեղագործական ընկերություններ իրենց արտադրանքն են ներկայացնում համաժողովի շրջանակներում:
Համաժողով-ցուցահանդեսի նոյեմբերի 11-ին կայացած բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես է եկել Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. Կիշան Դան Դեվալը. «Հնդկական դեղերն արդեն իսկ բավական լայն են ներկայացված հայկական շուկայում. Հայաստանում պետական գրանցում ստացած շուրջ 5 հազար դեղերից ավելի քան 150-ը Հնդկաստանում արտադրված դեղեր են։ Եվ հուսով եմ, որ համաժողով-ցուցահանդեսի ընթացքում ձեռք կբերվեն նոր, փոխշահավետ պայմանավորվածություններ»,- ասել է դեսպան Կ.Դ. Դեվալը։
«Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով-ցուցահանդեսին» ներկա է գտնվել նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով արդյունավետ համագործակցություն է մաղթել կողմերին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







