Մշակվել է Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2020-2030 թվականների ռազմավարությունը։ Այս մասին տեղեկանում ենք e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից:
Ռազմավարությամբ սահմանվել է Հայաստանի զբոսաշրջության տեսլականը, առաքելությունը և հետագա աճի հնարավորությունները՝ մինչև 2030 թվականը։Ռազմավարության նպատակն է ունենալ գործողությունների ծրագիր, որը Հայաստանն ավելի գրավիչ կդարձնի զբոսաշրջիկների համար:
Ռազմավարության նպատակն է զբոսաշրջության կայուն զարգացման միջոցով նպաստել.
1.Հայաստան այցելուների թվի ավելացմանը և ներքին զբոսաշրջության խթանմանը
2.Զբոսաշրջային առաջարկների բազմազանեցմանը և զբոսաշրջիկների փորձառությունների ընդլայմանը
3.Հայաստանում զբոսաշրջիկների գտնվելու ժամանակահատվածի երկարաձգմանը և ծախսի հնարավորությունների ընդլայնմանը
4.Ենթակառուցվածքների և մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը
5.Համաշխարհային զբոսաշրջային քարտեզում Հայաստանի դիրքի բարելավմանը
6.Զբոսաշրջության ոլորտի կրթության և մասնագիտական որակավորման համակարգի ամրապնդմանը։
Ռազմավարության հիմնական նպատակն է մինչև 2030 թվականը միջազգային այցելությունների տարեկան 10% միջին աճ ապահովել, մասնավորապես 2030 թ-ին՝ 5.18 մլն․ միջազգային զբոսաշրջիկ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







