Մոսկվայում անհայտ անձը գնդակահարել է թաիլանդական բռնցքամարտի աշխարհի 40-ամյա չեմպիոն Աշոտ Բոլյանին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ վկայակոչելով իրավապահ մարմինների իր աղբյուրը:
Հետաքննության տվյալներով ՝ նոյեմբերի 13-ի երեկոյան Նախիմովի պողոտայի վրա գտնվող բնակելի տան մոտ անհայտ անձը կրակել է 1979 թվականին ծնված տղամարդու վրա, որը մահացել է դեպքի վայրում:
Հայազգի բռնցքամարտիկի սպանության դեպքի առթիվ հարցուվել է քրեական գործ՝ սպանության հանգամանքները պարզելու և զենքի ապօրինի շրջանառության վերաբերյալ:
«Ներկայումս իրականացվում է քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների համալիր, որոնք ուղղված են հանցագործության կատարմանը մեղսակից անձի ձերբակալմանը», — ասել Է ՌԴ ՔԿ Մոսկվայի գլխավոր քննչական վարչության պաշտոնական ներկայացուցիչ Յուլյա Իվանովան:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







