ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2019 թվականի բյուջետային հատկացումներից կառավարության որոշմամբ կատարվել է մի քանի վերաբաշխում, որի շրջանակում կրթական հաստատություններում կիրականցվեն կապիտալ շինարարության և նախագծային աշխատանքներ: Այս մասին հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, կշարունակվի «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջի» դեռևս 2015 թվականից սկսված շինարարությունը, որի կատարման համար հատկացվել է ավելի քան 716 մլն 653 հազար դրամ, որից 713 մլն 653 հազար դրամը նախատեսված է բուն շինարարական աշխատանքների, իսկ 3 մլն դրամը` նախագծային շտկումների համար։
Քոլեջի շինարարության ավարտը նախատեսված է 2021թ.:
Նույն որոշմամբ կատարված բյուջետային վերաբաշխման շրջանակում Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի նախագծային աշխատանքների համար հատկացվել է 14 մլն 430 հազար դրամ:
Նույն որոշման երրորդ կետով առաջարկվում է 2019 թվականի բյուջում նախապես պլանավորված «Ապարանի ռազմամարզական վարժարան» ՊՈԱԿ-ի շենքի փոխարեն վերակառուցել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի Ապարանի մասնաճյուղի» շենքը:
Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը․ ՀԷՑ
Ապրիլի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական...