Հայ ժողովուրդը, այլ ժողովուրդների հետ միասին, այս հողերում նստակյաց կյանք է վարել հազարավոր տարիներ: Այս մասին ասել է Թուրքիայի Մեջլիսի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավոր Կարո Փայլանը՝ արձագանքելով Էրդողանի հայերի վերաբերյալ արած հայտարարությանը։
Կարո Փայլանը նշել է, որ հայ ժողովուրդը քաղաքակրթություն է ստեղծել բոլոր այն քաղաքներում, որտեղ ապրել է:
«Էրդողանն ասում է, որ հայերին տեղահանել են այն ժամանակ, երբ թափառում էին, որպես քոչվոր։ Ամո՛թ։ Ցեղասպանությունը ժխտող Էրդողանը, ցեղասպանության գովքն է անում»,- ընդգծել է Կարո Փայլանը։
Հիշեցնենք, որ Էրդողանը Վաշինգտոնում Հայաստանն անվանել էր «երեկվա պետություն», իսկ հայերին՝ «գաղթականներ»։
Տուժող կողմը պահանջում է Սոնա Մնացականյանի գործով ռադիոկապի ձայնագրությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան վրաերթի հետևանքով մահացած հղի Սոնա Մնացականյանի ներկայացուցիչները պահանջում են հրապարակել ավտոշարասյան մեքենաների մեջ օրենքի ուժով գործող...