ՀՅԴ երիտասարդական միությունը դիմել է ՀՀ կուսակցություններին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Պաշտոնապես դիմում ենք ՀՀ Ազգային Ժողով-ի «Բարգավաճ Հայաստան» Կուսակցություն և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին՝ իրականացնելու սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված գործողություններ՝ նախաձեռնելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության գործընթացը»:
Հիշեցնենք, որ արդեն օրեր շարունակ ՀՅԴ երիտասարդական միությունը իրականացնում է երթեր ու նստացույցեր՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







