Ինչպես փոխանցում է ԱԻՆ-ը, Հանրապետության տարածքում նոյեմբերի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նոյեմբերի 16-17-ը` հատկապես ցերեկը, ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-7 աստիճանով:
Մայրաքաղաք Երևանում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև 0 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +13 աստիճանի:
Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -9 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +11 աստիճան տաքության:
Տավուշի մարզում, Լոռիում, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում, Արարատում, Արմավիրում ջերմաստիճանը գիշերը -4 աստիճանից ցերեկը կհասնի մինչև +13 աստիճան տաքության:
Սյունիքի հովտային շրջաններում և Արցախում սպասվում է +3-ից մինչև +10 աստիճան տաքություն:
Քամին հյուսիս-արևելյան է՝ 3-8 մ/վ արագության:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







