Ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանին նվիրված «Saroyan Day» մշակութային մեծամասշտաբ իրադարձության շրջանակներում նոյեմբերի 20-ին « Լոֆթ » կենտրոնը կվերածվի սարոյանական մշակութային ժառանգության հավաքատեղիի։
Այդ օրը ներկաները կտեղափոխվեն գրողի հայրենի քաղաք՝ Ֆրեզնո , կշրջեն Նյու — Յորքյան ջազային ակումբում , որտեղ անցել են երիտասարդ Սարոյանի երեկոները։ Նախատեսված է , որ երեկոյի ընթացքում կլինի հատուկ դասախոսություն՝ նվիրված Սարոյանին ․ այն կվարի կինոգետ , թարգմանիչ Զավեն Բոյաջյանը։ Կներկայացվեն Սարոյանի հայերեն թարգմանությամբ գրքերը՝ « Մայրիկ , ես սիրում եմ քեզ », « Հայրիկ , դու խենթ ես », « Անունս Արամ է », « Ուեսլի Ջեքսոնի արկածները » և մի շարք այլ գործեր։ Շնորհանդեսներին ներկա կլինի « Անտարես » հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը։
Դե իսկ երեկոյի վերջում կլինի նամակների նմուշների բացառիկ ցուցադրություն՝ գրողի ստորագրությամբ։ « Սարոյանի օրը» ջազային ելույթով հանդես կգան Ռաֆայել Պետրոսյանն ու Դանիել Մելքոնյանը։ Ցանկացողներին հնարավորություն կտրվի նաև վիրտուալ շրջայց կատարել Վիլյամ Սարոյանի տուն — թանգարանում։
Նշենք , որ Վիլյամ Սարոյանը համաշխարհային գրականության նշանավոր ներկայացուցիչներից է : Նրա ստեղծագործությունների շնորհիվ պատմվածքի ժանրը հարստացրել է սոցիալ — հոգեբանական նոր թեմատիկայով , մարդու ու
բարոյականության մասին պատումի նոր ձևերով : Գրել է անգլերեն , բայց միշտ ասել է ․ « Ես հայերեն գիտեմ , ատի ինձ կօգնի անգլիերեն գրելու », « Հայերենը հայուն խորհուրդն է » ։
Աննա Կոստանյան
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







