World Population Review-ն հրապարակել է2019 թվականի հանցագործությունների մակարդակն՝ ըստ երկրների բնակչության։ Հայաստանը, ըստ բնակչության թվաքանակի և հանցագործությունների քանակի հարաբերակցության, ընդգրկված է հանցագործությունների ամենացածր մակարդակն ունեցող երկրների տասնյակում՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը։
Համաձայն World Population Review-ի՝ թեև հանցագործությունների կատարման համար հստակ պատճառներ չկան, կան մի քանի գործոններ, որոնք բացատրում են հանցավորության բարձր մակարդակը: Այսպես, հանցավորության բարձր մակարդակը կարող է պայմանավորված լինել տվյալ երկրում աղքատության բարձր մակարդակով և աշխատատեղերի բացակայությամբ»:
Ըստ հետազոտության արդյունքների՝ տարիքի և հանցավորության միջև ևս որոշակի կապ կա, և հանցագործությունների մեծ մասը, հատկապես բռնի, կատարվում են 20-30 տարեկան անձանց կողմից:
Վենեսուելայում հանցավորության ամենաբարձր մակարդակն է՝ 84,86 %, այնուհետև Պապուա Նոր Գվինեան է՝ 80,26 %, Հարավային Աֆրիկան՝ 77․02 %։ Հանցագործությունների ամենաբարձր մակարդակն ունեցող երկրների հնգյակը եզրափակում է Աֆղանստանը՝ 73․26 %։
Հանցագործությունների ամենացածր մակարդակն ունեցող երկրների շարքը գլխավորում է Քաթարը, որտեղ այն կազմում է 12 %։ Հայաստանը գտնվում է յոթերորդ հորիզանականում՝ 20․78 %-ով։ Մեր հյուսիսային հարևան Վրաստանում ևս հանցագործությունների մակարդակը ցածր է՝ 20․18 %, իսկ Ադրբեջանում այն կազմում է 32․68 %։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







