Հանրապետության տարածքում` փետրվարի 26-ին շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև տեղումներ, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ: Փետրվարի 27-28-ը, մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Քամին՝ հարավային` 5-10 մ/վ, փետրվարի26-ին, մարտի 2-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում՝ փետրվարի 26-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև։ Փետրվարի 27-28-ը, մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 25-ին, մարտի 2-ին սպասվում է քամու ուժգնացում` 12-15 մ/վ արագությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







