Մայրաքաղաքի տրանսպորտի խնդիրը հնարավոր է համալիր կերպով լուծել 1-3 տարվա ընթացքում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Ավինյանի խոսքով՝ արդեն կա մայրաքաղաքի հստակ հայեցակարգը՝ քաղաքապետարանը հստակ ծրագիր ունի:
Նա նաև նշեց, որ այս թեմայով քննարկումներ են կազմակերպել քաղաքապետի, միջազգային դոնոր գործընկերների, ֆինանսների նախարարության մասնակցությամբ:
«Կարծում եմ, մեզ համար վերջնական լուծումներն արդեն որոշակիորեն հասկանալի են, որոշակի գործընթաց է տեղի ունենում»,- նշել է փոխվարչապետը։
Ավինյանն ընդգծել է, որ Կառավարությունն աջակցում է քաղաքապետարանին այս խնդրի լուծմանը հասնելու հարցում, և հուսով է, որ մոտակա 1-3 տարվա ընթացքում հնարավոր կլինի քաղաքում համալիր կերպով լուծել տրանսպորտի հարցը, որն էլ իր հերթին տրանսպորտի կազմակերպման առումով կհանգեցնի որակական ահռելի փոփոխությունների։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







