Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:07

Սահմանվել է ՀՀ պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մաuնակցի կարգավիճակ տալու կարգը

Սահմանվել է ՀՀ պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մաuնակցի կարգավիճակ տալու կարգը

ՀՀ Կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 21-ին, կայացած նիստում հավանություն տվեց ՀՀ պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մաuնակցի կարգավիճակ տալու կարգը սահմանելու մասին նախագծին։

Ըստ նախագծի՝ մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ կարող են ստանալ այն անձինք, ովքեր մարտական գործողությունների մասնակից են համարվում 1989-1994 թվականների ընթացքում ՀՀ սահմանների պաշտպանության մարտական գործողություններին ոչ պակաս, քան 3 ամիս ընդհանուր տևողությամբ մասնակցած անձինք։

Մարտական գործողությունների մասնակից են համարվում նաև, անկախ մարտական գործողություններին մասնակցելու ժամկետից, մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կյանքին կամ առողջությանը վնաս պատճառված անձինք, ովքեր՝

ա․ գտնվել են զինվորական ծառայության մեջ, ներառյալ՝ վարժական հավաքների ներգրավման միջոցով.

բ․ գտնվել են սահմանված կարգով գրանցված կամավորական ջոկատների կազմում.

գ. ընդգրկվել են ռազմական կամ մարդատար օդանավերի (ուղղաթիռների) անձնակազմերում և իրականացրել մարտական գործողությունների գոտու սպասարկումը,

դ. մարտական կամ այլ հատուկ առաջադրանքների կատարման նպատակով գործուղվել են մարտական գործողությունների գոտի,

ե. մասնակցել են մարտական գործողությունների գոտում հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներին.

2) կյանքին պատճառված վնաս է համարվում անձի զոհվելը (մահանալը) կամ դատական կարգով մահացած ճանաչվելը.

3) առողջությանը պատճառված վնաս է համարվում անձի` վնասվածք կամ խեղում ստանալը կամ դրանց հետևանքով հիվանդություն ձեռք բերելը:

ՀՀ պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տրվում է պաշտպանության նախարարի հրամանով՝ հաշվի առնելով միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+