Հունաստանում Կալամատայի քաղաքապետարանը դրականորեն է արձագանքել տեղի հայ համայնքի խնդրանքին՝ հավանություն տալով Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի տեղադրման գաղափարին: Այս մասին հայտնում է «Ermenihaber» կայքը:
Ըստ աղբյուրի՝ հուշարձանի հիմքում տեղադրվել է Հայաստանից բերված խաչքար:
Հուշարձանի բացման արարողությանը ներկա է գտնվել Հայ առաքելական եկեղեցու Հունաստանի թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը, ինչպես նաև հույն պաշտոնյաներ և պատգամավորներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







