Նոյեմբերի 22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով, իսկ նոյեմբերի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին փոխանցում է ԱԻՆ-ը:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կնվազի 8-10, մնացած շրջաններում՝ 3-4 աստիճանով:
Մայրաքաղաք Երևանում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -2 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +8 աստիճանի:
Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -8 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +4 աստիճան տաքության:
Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում, Արարատում, Արմավիրում ջերմաստիճանը գիշերը -4 աստիճանից ցերեկը կհասնի մինչև +8 աստիճան տաքության:
Լոռու մարզում սպասվում է գիշերը -5 աստիճան, իսկ ցերեկը` 0 աստիճան, Տավուշի մարզում` -3 աստիճան ցրտից մինչև +3 աստիճան տաքություն:
Սյունիքի հովտային շրջաններում և Արցախում սպասվում է 0-ից մինչև +5 աստիճան տաքություն:
Քամին հյուսիս-արևելյան է՝ 3-8 մ/վ արագության:
Տուժող կողմը պահանջում է Սոնա Մնացականյանի գործով ռադիոկապի ձայնագրությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան վրաերթի հետևանքով մահացած հղի Սոնա Մնացականյանի ներկայացուցիչները պահանջում են հրապարակել ավտոշարասյան մեքենաների մեջ օրենքի ուժով գործող...