Նոյեմբերի 21-ին երկու քաղաքացի գնացել են դեպի «Աժդահակ» լեռ, նրանց հետ արդեն տևական ժամանակ չի հաջողվել կապ հաստատել. Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:
Որոնողական աշխատանքների համար դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական ջոկատ:
Որոնողական աշխատանքներին մասնակցել են 6 փրկարար-ծառայող և 15 քաղաքացի:
Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







