Twiplomacy միջազգային կայքը, որը հետազոտում է գրեթե բոլոր պետությունների ղեկավարների ու միջազգային կազմակերպությունների սոցիալական էջերի ակտիվությունը, հոդված է հրապարակել, որում անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սոցիալական ցանցերում ցուցաբերած ակտիվությանը:
«Աշխարհի առաջնորդները Ֆեյսբուքում» հոդվածում արձանագրվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամենաակտիվ ֆեյսբուքյան էջ ունեցող քաղաքական գործիչների շարքում է:
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ Կառավարության գործունեության մասին պատմում է իր հետևորդներին՝ «Ֆեյսբուքի» ուղիղ եթերի միջոցով. Ուղիղ եթերը կարող է լինել իր մեքենայի միջից կամ իր գրասենյակից։ Գուցե հեռարձակման որակը լավագույնը չէ, բայց վարչապետի այս անմիջական կապը սիրվել է իր հետևորդների կողմից, և նա հայտնվել է աշխարհի մասշտաբով ամենաակտիվ ֆեյսբուքյան էջը ունեցող քաղաքական լիդերների տասնյակում»,-նշվում է հոդվածում։
Նշենք, որ Ֆեյսբուքում ամենաակտիվ քաղաքական առաջնորդների տասնյակը գլխավորում է Բրազիլիայի նորընտիր նախագահ Ժաիր Բոլսոնարուն, նրան հաջորդում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, այնուհետ՝ Հնդկաստանի առաջնորդ Նարենդրա Մուդին, Պաղեստինի ղեկավար Իմրան Խանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







