Երևանի թիվ 156 միջնակարգ դպրոցում ռումբի մասին ահազանգը կեղծ էր։
Այս մասին լրագրողներին ասել է ահազանգով դպրոց մեկնած ԱԻՆ փրկարարական խմբի աշխատակիցներից մեկը։ Մինչ այդ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրել էին, որ նախարարության աշխատակիցները ստուգում են Երևանի դպրոցներից մեկի տարածքում տեղադրված պայթուցիկի մասին տեղեկությունը:
Նշենք, որ նոյեմբերի 22-ին, ժամը 14։21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի թիվ 156 դպրոցում ռումբ է տեղադրված.անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ աշխատակիցները: Մինչ նրանց ժամանումը դպրոցից տարհանվել են դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







