Հանրապետության տարածքում նոյեմբերի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին փոխանցում է ԱԻՆ-ը:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-27-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 8-10, մնացած շրջաններում՝ 3-4 աստիճանով։
Մայրաքաղաք Երևանում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -1 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +8 աստիճանի:
Լոռիում, Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -10 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +4 աստիճան տաքության:
Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում, Արարատում, Արմավիրում ջերմաստիճանը գիշերը -7 աստիճանից ցերեկը կհասնի մինչև +8 աստիճան տաքության:
Տավուշի մարզում ջերմաստիճանը -5 աստիճան ցրտից կհասնի մինչև +3 աստիճան տաքության: Սյունիքի և Արցախի հովտային շրջաններում սպասվում է -3-ից մինչև +7 աստիճան տաքություն:
Քամին հյուսիս-արևելյան է՝ 3-8 մ/վ արագության:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







