Նոյեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով կանգնեցվել է Հայաստան մեկնող ավտոբուս։ Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։
Հայտարարության մեջ նշվում է, որ Վրաստանում ՀՀ դեսպանությունը աշխատանքներ է տանում Վրաստանի համապատասխան մարմինների հետ՝ ավտոբուսի ուղևոր ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան արագ տեղափոխումն ապահովելու ուղղությամբ։
Հայտարարության մեջ նշված է նաև, որ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները շուտով կլինեն Վերին Լարսում՝ տեղում իրավիճակին ծանոթանալու, ինչպես նաև սնունդ և առաջին անհրաժեշտության ապրանքներ տանելու համար։
Հայաստանի տնտեսությունն աճել է 43,5 տոկոսով, պետբյուջեն լրացուցիչ 4,2 միլիարդ դոլար եկամուտ է ունեցել․ Փաշինյան
2018 թվականի թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանի տնտեսությունն աճել է 43,5 տոկոսով, իսկ պետական բյուջեն լրացուցիչ 4,2 միլիարդ դոլար եկամուտ...