Սևանա լիճ են բաց թողնվել իշխան մանրաձուկ։ Այս մասին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ գրառում անելով իր ֆեյսբուքյան կայքէջում։
Ըստ հայտարարության՝ միջոցառումն իրականացվել է «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» ծրագրի շրջանակներում: Էրիկ Գրիգորյանը տեղեկացրել է, որ նոյեմբերի 20-ին լիճ են բաց թողնվել իշխանի 11 հազար ամառային ենթատեսակի 22․5 գրամ միջին զանգվածի և 40 հազար գեղարքունի ենթատեսակի 3․5 գրամ միջին զանգվածի մանրաձուկ: Մանրաձկները աճեցվել են Կարճաղբյուրի ձկնաբուծական գործարանում։
Նախարարը տեղեկացրել է, որ լիճ մանրաձկների բացթողումը կշարունակվի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







