Երևանում 77 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի հայրը` Յուրի Մարտիրոսյանը։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրել է Գարիկ Մարտիրոսյանի եղբայրը՝ Լևոն Մարտիրոսյանը։
«Խորը վշտով տեղեկացնում եմ, որ նոյեմբերի 23-ին 77 տարեկանում կյանքից հեռացավ սիրելի հայրիկս՝ Յուրի Մկրտչի Մարտիրոսյանը։
Հոգեհանգիստը կկայանա նոյեմբերի 25-ին՝ ժամը 18։00-ից, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը` նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, նույն եկեղեցում»,–ասված է Լևոն Մարտիրոսյանի Ֆեյսբուքյան գրառման մեջ։ Նշենք, որ Լևոն Մարտիրոսյանը, քաղաքական գործիչ է, դիվանագետ։
Մարտիրոսյանը ՀՀ ԱԺ 6–րդ գումարման պատգամավոր էր, 2017–2019 թթ. զբաղեցրել է Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







