Երևանում կկանգնեցվի Կարեն Դեմիրճյանի հուշարձանը: Հուշարձանի նախագծային աշխատանքների համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Երևանի համայնքին տրամադրվել է սուբվենցիա 3 մլն 281 դրամ: Համաձայն քանդակագործ Սարգիս Բաբայանի նախահաշվի՝ արձանի տեղադրման համար անհրաժեշտ կլինի մոտ 54,2 մլն դրամ: Այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սեդոյանը՝ Երևանի ավագանու նիստում:
Ըստ տեղեկությունների՝ արձանը կանգնեցվելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում:
Երևանի քաղաքապետարանը նախատեսում է թույլատրել պատմական շենքի քանդումը՝ տեղում բազմահարկ կառուցելու համար․ Զարոկյան
Երևանի քաղաքապետարանը նախատեսում է թույլտվություն տալ Թումանյան փողոցում գտնվող պատմական շենքի քանդմանը և տեղում բազմահարկի կառուցմանը, հայտնել է ավագանու «Ազգային...