Հանրապետության տարածքում նոյեմբերի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին փոխանցում է ԱԻՆ-ը:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 29-30-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Մայրաքաղաք Երևանում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև +2 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +11 աստիճանի:
Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -3 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +8 աստիճան տաքության:
Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում, Արարատում, Արմավիրում ջերմաստիճանը գիշերը +1 աստիճանից ցերեկը կհասնի մինչև +11 աստիճան տաքության:
Սյունիքի և Արցախի հովտային շրջաններում սպասվում է +4-ից մինչև +18 աստիճան տաքություն, Լոռիում և Տավուշում` 0 աստիճանից մինչև + 16 աստիճան:
Քամին հարավարևմտյան է՝ 3-8 մ/վ արագության:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







