ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նոյեմբերի 28-ին այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես համայնք։ Աննա Հակոբյանն այցելել է համայնքի միջնակարգ դպրոց, Երեխաների հետ պարել, մասնակցել երեխաների խաղերին: Նա մասնակցել է դպրոցի «Զարթիր» գրական ակումբի քննարկմանը, որտեղ ակումբի մասնակիցները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել վարչապետի տիկնոջը: Այս քննարկմանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վարչապետի տիկինը՝ նշելով. «Մովսես գյուղի միջնակարգ դպրոցի «Զարթիր» գրական ակումբում աշակերտների հետ քննարկում ենք գրքերի ու ընթերցանության կարևորությունը, զրուցում համայնքի խնդիրների մասին։ Իմ հարցին, թե որն է համայնքի ամենակարևոր խնդիրը 16-ամյա Նարեկն ասաց, որ ամենակարևորը խաղաղությունն է»։
Վարչապետի տիկինը երեխաների հետ զրույցում առանձնահատուկ կարևորել է գրքի և ընթերցանության դերը և նշել, որ հաճախ է կարդում կրտսեր դստեր համար:
Մովսես համայնքից Աննա Հակոբյանը մեկնել է ՀՀ ԶՈՒ հյուսիս-արևելյան ուղղության մարտական դիրքերից մեկն ու հանդիպել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







