Հանրապետության շրջանների մեծ մասում դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին փոխանցում է ԱԻՆ-ը:
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով:
Մայրաքաղաք Երևանում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև +1 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +9 աստիճանի:
Շիրակում, Կոտայքում, Լոռիում, Արագածոտնի լեռնային շրջաններում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -13 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +5 աստիճան տաքության:
Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում, Արարատում, Արմավիրում ջերմաստիճանը գիշերը -3 աստիճանից ցերեկը կհասնի մինչև +9 աստիճան տաքության:
Սյունիքի և Արցախի հովտային շրջաններում սպասվում է -1-ից մինչև +11 աստիճան տաքություն, Տավուշում` -5 աստիճանից մինչև + 8 աստիճան, Գեղարքունիքում` -7 աստիճանից ցերեկը կհասնի մինչև +5 աստիճան տաքության:
Քամին հարավարևմտյան է՝ 3-8 մ/վ արագության:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







