Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ՝ դեկտեմբերի 6, 7 և 8-ին նշանակվել է լրացուցիչ Երևան-Գյումրի-Երևան №102/103 արագընթաց էլեկտրագնացք, որը Երևանից մեկնելու է ժամը 10:30, Գյումրիից՝ 19:40: Այս մասին տեղեկանում ենք Հարավկովկասյան երկաթուղիների պաշտոնական կայքից:
Սա արվում է այս օրերին ուղևորների հարմարավետության համար Երևան-Գյումրի-Երևան ուղղությունում կաշխատեն երկուական արագընթաց և երեքական սովորական էլեկտրագնացքներ: Երթևեկության կարգին կարելի է ծանոթանալ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ պաշտոնական կայքի՝ www.ukzhd.am, «Ուղևորատար գնացքների չվացուցակ» բաժնում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







