Դեկտեմբերի 6-ին ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակում Արցախի պետական համալսարանում «Էդիթ Պրինտ» հրատարակչության հիմնադիր-տնօրեն Մկրտիչ Կարապետյանը հանդես է եկել դասախոսությամբ: Դասախոսության թեման էր «Ժամանակակից տեխնոլոգիաները գրահրատարակչության մեջ»:
Ողջունելով հյուրին, ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը նշել է, որ տարեցտարի մեծ թափ է ստանում ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակում կազմակերպվող դասախոսությունների ընթացքը: Իսկ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունում են հրատարակվում ԱրՊՀ գրեթե բոլոր գիտական աշխատությունները, գիտական տեղեկագրերը:
Մ.Կարապետյանը, խոսելով հրատարակչության կայքի մասին, նշել է, որ կան բազմաթիվ գրքեր, ուսուցողական խաղեր, հանելուկներ, որոնք նպաստում են երեխաների տրամաբանական մտածողության զարգացմանը, ստեղծագործական երևակայության և գրքի նկատմամբ հետաքրքրության մեծացմանը:
Հանդիպման ընթացքում բանախոսն անդրադարձել է նաև թարգմանական գրականությանը՝ նշելով, որ վերջին տարիներին հրատարակչությունը զբաղվում է նաև թարգմանական գրականությամբ, ինչը մեծ վաճառք ունի Հայաստանում. հետաքրքրված են հատկապես երիտասարդները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







