1988 թվականի ավերիչ երկրաշարժի տարելիցի կապակցությամբ Լոռու մարզ է այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետին ուղեկցում էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը և այլք:
Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը 1988 թվականի ավերիչ երկրաշարժի էպիկենտրոն՝ Լոռու մարզի Շիրակամուտ համայնքն էր, որտեղ վարչապետ հարգանքի տուրք է մատուցել՝ ծաղիկներ խոնարհելով ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Նիկոլ Փաշինյանը Շիրակամուտ համայնքից հետո այցել է Սպիտակ քաղաք, որտեղ ծաղիկներ է խոնարհել նաև Սպիտակ քաղաքում գտնվող Ճապոնիայի երկրաշարժին նվիրված հուշարձանի՝ Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







