Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:43

Այսօր նշվում է Նկարչի միջազգային օրը

Այսօր նշվում է Նկարչի միջազգային օրը

Այսօր՝ դեկտեմբերի 8-ը, նշվում է որպես Նկարչի միջազգային օր։ Նկարչի միջազգային օրը հաստատվել է 2007 թվականին՝ «Աշխարհի ժողովուրդների արվեստ» միջազգային ասոցիացիայի կողմից:

Սա նկարչի մասնագիտության հետ կապված միակ տոնական օրը չէ: Որոշ ստեղծագործական միավորումներ առաջարկում են տոնը նշել հոկտեմբերի 25-ին` Պաբլո Պիկասոյի ծննդյան օրը:

Նկարչի օրը տոն է ոչ միայն ստեղծագործողների և կերպարվեստի սիրահարների համար: Այդ օրը համարվում է նաև գեղեցիկը սիրող և գնահատող բոլոր մարդկանց տոն:

Դեռևս Հին Եգիպտոսում նկարիչները մեծ հարգանք են վայելել։ Համարվում էր, որ պատկերներն ունեն հրաշագործ ազդեցություն։ Միջին դարերում արվեստի գլխավոր ուղղություններ են համարվել սրբապատկերները, որմնանկարները և խճանկարները։ Վերածննդի դարաշրջանում զարգացել է դիմանկարի ժանրը, որ այսօր էլ չի կորցնում արդիականությունը։

Հայտնի նկարին Մարտիրոս Սարյանը նկարիչների մասին ասել է․

«Իսկական նկարիչ լինելու համար անհրաժեշտ է, ամենից առաջ, լինել իր հայրենիքի ազնիվ քաղաքացին, լինել իր ժամանակի առաջավոր գաղափարների կրողը: Պետք է արտահայտել հասարակական այն ուժերի իդեալները, որոնք առաջ են մղում մարդկությանը, բարձրացնում նրա լավագույն գծերը և ուժ հաղորդում մարդկանց` պայքարելու հետադիմականի դեմ:

Ամեն մի իսկական արվեստագետ մեծ է այնքանով, որքանով կապված է ժողովրդին, որքանով արտահայտում է նրա պատմությունն ու ոգին»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+