Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:03

ԱՍԱԼԱ-ն հայությանը կոչ է անում միասնական կեցվածք որդեգրել Պոլսի պատրիարքական ընտրության հարցում

ԱՍԱԼԱ-ն հայությանը կոչ է անում միասնական կեցվածք որդեգրել Պոլսի պատրիարքական ընտրության հարցում

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ԱՍԱԼԱ) հայտարարություն է տարածել, որում նշել է, թե Կոստանդնուպոլսի (Ստամբուլ) պատրիարքական ընտրությունների վրա թուրքական իշխանությունների նախապես դրած արգելքը՝ միայն թուրքահպատակ քաղաքացիները կարող են ընտրվել, առաջացրել է աննախընթաց սահմանափակում. արգելվել է նույնիսկ Թուրքիայի քաղաքացի եղող այն անձանց թեկնածությունը, որոնք իրենց եկեղեցական ծառայությունը կատարում են այդ երկրի սահմաններից դուրս: Այս նոր կամայականությամբ, պատրիարքական թեկնածուների թիվը 12-ից իջեցվել է 2-ի, ինչը նշանակում է Թուրքիայի կողմից ստրկանալու, համաձայնված պատրիարքի պարտադրում Կ. Պոլսի հայության և ողջ Հայ Եկեղեցուն: Այս մասին հայտարարություն է տարածել ԱՍԱԼԱ-ն։

Ըստ ԱՍԱԼԱ-ի հայտարարության՝ պետք է հստակ հասկանալ, որ Կ. Պոլսի պատրիարքական ընտրությունը սոսկ եկեղեցական հարց չէ, այլև եկող տասնամյակներում հայ-թուրքական առճակատման կիզակետում գտնվող խնդիր, և այս հարցում Հայաստանի Հանրապետությունը՝ իբրև անկախ պետություն, հայկական Սփյուռքը, անկախ պետականության պայմաններում գործող Մայր Աթոռը, ինչպես նաև նվիրապետական մյուս Աթոռները պետք է որդեգրեն միասնական և վճռական կեցվածք:

«Թուրքիայի իշխանությունները շարունակում են Հայ եկեղեցու ներքին գործերին միջամտելով սեղմել ճնշման օղակը Կոստանդնուպոլսի հայկական փոքր, բայց և ազդեցիկ համայնքի շուրջ:

Պատրիարքական ընտրությունների վրա թուրքական իշխանությունների նախապես դրած արգելքին, (որ միայն թուրքահպատակ քաղաքացիները կարող են ընտրվել որպես պատրիարք), նոր միջամտությունն առաջացրել է աննախընթաց սահմանափակում՝ արգելվել է նույնիսկ Թուրքիայի քաղաքացի եղող այն անձանց թեկնածությունը, որոնք իրենց եկեղեցական ծառայությունը կատարում են այդ երկրի սահմաններից դուրս: Այս նոր կամայականությամբ, պատրիարքական թեկնածուների թիվը 12-ից իջեցվել է 2-ի, ինչը նշանակում է Թուրքիայի կողմից ստրկանալու, համաձայնված պատրիարքի պարտադրում Կ. Պոլսի հայության և ողջ Հայ Եկեղեցուն»,- ասված է հաղորդագրության մեջ։

ԱՍԱԼԱ-ի հաղորդագրության համաձայն՝ այս իրականությունն ի տես ունենալով, այսօր պոլսահայ համայնքի մի ստվար հատված պատրաստվում է բոյկոտել ամսի 12-ի պատրիարքական խեղկատակ «ընտրությունները», իսկ պահպանողական, թուրքական իշխանությունների հետ տարբեր շահերով կապված կամ նրանցից վախեցած մի այլ հատված ընթանում է նրանց գծած ուղիով:

«Սա առաջին անգամը չէ, որ Թուրքիան ոտնձգություններ է կատարում Կ. Պոլսի հայոց պատրիարքության ընտրություններում: 1950-ին Անկարայի համանման միջամտությունը արժանացավ Մայր Աթոռի օրվա գահակալ Գեորգ Զ.-ի խիզախ հարվածին: Երջանկահիշատակ հայրապետը Թուրքիայի նախագահին ուղղված հեռագրում հայտարարեց, որ թուրքական իշխանությունների նման վարքագիծը «նշանակում է միջամտել Հայ եկեղեցու ներքին գործերին, որ թույլատրելի չէ»: Նա հավելեց նաև իր խիստ սպառնալիքը, որ հակառակ պարագային «ստիպված պիտի լինենք պատրիարքական ընտրությունն անվավեր ճանաչել և ընտրյալին չհաստատել»: Հայրապետական սաստը տվեց իր արդյունքը. Թուրքիայի ժամանակի իշխանությունները ստիպված նահանջեցին իրենց մտադրությունից, և ազատ ու արդար ընտրությունների շնորհիվ պատրիարք ընտրվեց արժանավորագույն թեկնածուն՝ Հարավային Ամերիկայի թեմի առաջնորդ ու հայրապետական պատվիրակ Գարեգին արք. Խաչատուրյանը»:

Ըստ հաղորդագրության՝ Հայ եկեղեցու դեմ նյութվող այս դավադիր քայլերով Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է իր իշխանության քայքայված հիմքերը ամրապնդել, միաժամանակ նա ձգտում է ավելիով պառակտել Կ. Պոլսի հայությանը և առավելագույն չափով կառավարելի դարձնել այն՝ նվազեցնելով հետագայում պատրիարքարանի ունենալիք դերակատարությունը հայության և Հայաստանի հետ առնչվող հարցերում:

Պետք է հստակ հասկանալ, որ Կ. Պոլսի պատրիարքական ընտրությունը սոսկ եկեղեցական հարց չէ, այլև եկող տասնամյակներում հայ-թուրքական առճակատման կիզակետում գտնվող խնդիր, ուստի այս հարցում Հայաստանի Հանրապետությունը իբրև անկախ պետություն, հայկական Սփյուռքը, անկախ պետականության պայմաններում գործող Մայր Աթոռը, ինչպես նաև նվիրապետական մյուս Աթոռները պետք է որդեգրեն միասնական և վճռական կեցվածք: Այս հարցի հանդեպ լռությունը կամ դիվանագիտական այլևայլ պատճառաբանություննեով թուրքական պարտադրանքին համակերպվելը՝ համազոր է թուրքական իշխանությունների ստրկացուցիչ ոտնձգությանը ենթարվելուն, իշխանություններ, որոնք նույնիսկ իրենց պետության օրենքներն ու միջազգային հանրության առաջ ստանձնած պարտավորությունները առ ոչինչ են նկատում։

Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի բանակը, որպես ցեղասպանության ենթարկված հայության բռնագրավյալ հայրենիքի և իրավունքների վերականգնման համար պայքարող կազմակերպություն, հայտարարում է, որ անտեր չեն Կ. Պոլսի հայ համայնքը, Թուրքիայի մնացյալ վայրերում և Հայաստանի գրավյալ արևմտյան հատվածում ապրող խիզախ հայության բեկորները»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+