Պոլսո Հայոց պատրիարքական 85-րդ պատրիարքի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին: Ընտրությունները տեղի կունենան երկու թեկնածուների՝ պատրիարքի փոխանորդ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանի և կրոնական ժողովի ատենապետ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի միջև:
Դեկտեմբերի 7-ին պատրիարքարանում 17 պատվիրակ է ընտրվել, իսկ հաջորդ օրը՝ դեկտեմբերի 8-ին, հայ համայնքն ընտրել է 102 պատվիրակ, որոնք դեկտեմբերի 11-ին պետք է ընտրեն Պոլսո հայոց պատրիարքին:
Ինչպես ցույց են տալիս քաղաքացիական պատվիրակների ընտրությունների արդյունքները, նրանց զգալի մասը Սահակ Մաշալյանի կողմնակիցներն են, և մեծ է հավանականությունը, որ հենց նա կընտրվի Պոլսո Հայոց պատրիարք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







