Հանրապետության տարածքում դեկտեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին փոխանցում է ԱԻՆ-ը:
Մայրաքաղաք Երևանում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -1 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +8 աստիճանի:
Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -13 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +5 աստիճան տաքության:
Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում, Արարատում, Արմավիրում ջերմաստիճանը գիշերը -2 աստիճանից ցերեկը կհասնի մինչև +8 աստիճան տաքության:
Սյունիքի և Արցախի հովտային շրջաններում սպասվում է -1-ից մինչև +13 աստիճան տաքություն, Տավուշում` -5 աստիճանից մինչև + 10 աստիճան:
Քամին հարավարևմտյան է՝ 3-8 մ/վ արագության:
Երևանի քաղաքապետարանը «Դալմա Գարդեն Մոլի» շենքից հեռացրել է Կարապետյանին ազատ արձակելու կոչով պաստառները
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները «Դալմա Գարդեն Մոլի» շենքի ճակատային հատվածից հեռացրել են «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, գործարար Սամվել Կարապետյանի լուսանկարով և...