Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 21-ին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, տեղեկատվություն է տարածել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Երևանի քաղաքապետարանը սիրով հրավիրում է Հանրապետության հրապարակում միասին վառելու գլխավոր տոնածառի լույսերը, վայելելու Ամանորի տոնական ներկայացում-մյուզիքլն ու մասնակցելու Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի բացմանը:
«Դեկտեմբերի 21-ին, ժամը 20:00-ին արի՛ Հանրապետության հրապարակ ու Երևանի 2750-ամյակի պուրակ: Սպասում ենք ձեզ»,- ասված է Երևանի քաղաքապետարանի տարածած հայտարարության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







